ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իրավունք». «Իմ քայլում» շատերը համոզված են, որ արտակարգ դրության հետ մեկտեղ կավարտվի նաեւ Ավինյանի պաշտոնավարումը

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Իրավունք» թերթը գրում է. «Իշխող քաղաքական ուժը խորհրդարանում կարծես վերադարձել է հին ու բարի ժամանակներին, երբ իրենք ընդդիմադիր էին կամ քաղակտիվիստ: Ի դեմս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության` ՀՀ կառավարությունն այլեւս ոչ թե հենարան, այլ թակարդ ունի:

Խորհրդարանական կուլիսներում «Իմ քայլի» պատգամավորներն այնպիսի եռանդով են քննադատում, դժգոհում ու բողոքում այս կամ այն նախարարից, որ անգամ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն կերազեին այդքան ընդդիմադիր լինել:

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` քայլական պատգամավորների հիմնական դժգոհության թոփ եռյակում առաջին տեղում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է, ապա ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ու ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

Վերջինիս ընդհանրապես յուրային  են համարում, ավելին` ոմանք նույնիսկ համոզված են, որ արտակարգ դրության ավարտի հետ մեկտեղ կավարտվի նաեւ Ավինյանի` գործադիրում աշխատելու ընթացքը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular