ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քննարկվեց Սերժ Սարգսյանի եղբորը Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը․ Տեսանյութ

ՎԻԴԵՈ

Գյումրու ավագանու արտահերթ նիստում քիչ առաջ քննարկվել է Սերժ Սարգսյանի եղբորը՝ ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության եւ եկեղեցաբանության ամբիոնի վարիչ Լեւոն Սարգսյանին, Գյումրու պատվավոր կոչումից զրկելու հարցը:
Ավագանու անդամ, «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը կոչ արեց ետ վերցնել տրված կոչումը: «Ես համարում եմ, որ Շառլ Ազնավուրի, Մարտիրոս Սարյանի եւ ուրիշների կողքին էս մարդը բավարար արժանիքներ չունի ունենալու այդ կոչումը»,- հայտարարեց Բարսեղյանը:

Քվեարկության արդյունքում՝ ավագանու անդամներից միայն Լեւոն Բարսեղյանը «կողմ» քվեարկեց: Մյուսները դեմ արտահայտվեցին Լեւոն Սարգսյանին պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցին:

Հիշեցնենք, որ Գյումրու ավագանու նիստում հարցը ներառվել էր «ԳԱԼԱ» կուսակցության նախաձեռնությամբ եւ 1800 քաղաքացիների ստորագրությամբ:

Մանրամասները՝ Գյումրու քաղաքապետարանի տեսանյութում․

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular