ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուծում է պետք, այլապես կարտագաղթենք. ՏՏ ոլորտի մասնագետները ցանկանում են հանդիպել վարչապետի հետ

ՎԻԴԵՈ

Այսօր «Եվրոֆուտբոլ ընկերության աշխատակիցներով եկել ենք այստեղ՝ բարձրաձայնելու մեր բողոքը՝ կապված վերջերս ընդունված Հարկային օրենսգրքի անցումային դրույթներում մեկ հոդվածի ավելացման դեմ. վիճակախաղերի կազմակերպման և ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիաների տարեկան պետական տուրքերը հնգապատիկ ավելացնելու կապակցությամբ:

Մեր խորին համոզմամբ՝ դա բերելու է ոլորտում աշխատող մի քանի ընկերությունների փակման, գործատեղերի կրճատման, որն առավել ցավոտ է, որովհետև տվյալ ոլորտը սպասարկվում է առավելապես ՏՏ մասնագետների կողմից, և այս գործատեղերի կրճատման արդյունքում նրանք կարտագաղթեն:

Խնդրում ենք, որ վարչապետը մեզ ընդունի, մենք ունենք մշակված մի քանի տարբերակներ, որոնց ընդունման արդյունքում շատ ավելի ադյունավետ կլինի, շատ ավելի մեծ գումարներ կմուտքագրվեն պետբյուջե, միաժամանակ հնարավոր կլինի պահպանել որորտի մրցակցությունը:

Ներկայիս իրավիճակում, եթե պետական տուրքի չափը մնա այս ավելացաված չափով, ոլորտում կմնա մեկ գերիշխող ընկերություն, մյուսները կփակվեն, կևավորվի մոնոպոլիա»: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular