ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արթուր Վանեցյանի ղեկավարած կուսակցությունն ընդդմիադիր գործունեություն է ծավալելու

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2020թ. մայիսի 30-ին տեղի ունեցավ «Հայրենիք» կուսակցության արտահերթ համագումարը, որի օրակարգում կուսակցության նախագահի, խորհրդի և վերստուգիչ մարմինների ընտրության, կանոնադրական և ծրագրային փոփոխությունների հարցերն էին: «Հայրենիք» կուսակցության արտահերթ համագումարում, միաձայն, կուսակցության նախագահ է ընտրվել Արթուր Վանեցյանը։ Ձևավորվել է նաև կուսակցության 9 հոգուց բաղկացած խորհուրդը՝ Արթուր Վանեցյան, Խաչիկ Գալստյան, ժասմեն Ասրյան, Արա Սահակյան, Ռոբերտ Հարությունյան, Արմինա Դարբինյան, Արսեն Բաբայան, Սոս Հակոբյան, Նարինե Ադոնց կազմով և վերստուգիչ մարմինը, որի նախագահն էր Զավեն Հակոբյանը: Հաստատվել են նաև կանոնադրական և ծրագրային դրույթներ, որոնց համաձայն «Հայրենիք» կուսակցությունը գործելու է աջ կենտրոնամետ քաղաքական դաշտում:
Նշենք, որկուսակցությունը ընդդմիադիր գործունեություն է ծավալելու: Ավելի վաղ Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ երկրում նոր՝ հակաճգնաժամային կառավարության ձևավորման անհրաժեշտություն կա, ուստի չի բացառվում, որ առաջիկայում սկիզբ դրվի նաև այդ գործընթացին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular