ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժողովուրդ». Ի՞նչ է առաջարկել Սերժ Սարգսյանը Սեյրան Օհանյանին եւ ինչ պատասխան է ստացել

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից եւ կառավարության արձակվելուց հետո, երբ պարզվել է, որ Սեյրան Օհանյանն այլեւս չի վերանշանակվելու ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում, Սերժ Սարգսյանը նրան երկու անգամ իր մոտ է հրավիրել եւ տարբեր պաշտոններ առաջարկել:

Սկզբում ՀԱՊԿ քարտուղարի, այնուհետեւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, իսկ վերջում էլ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, սակայն նախկին նախարարը բոլոր առաջարկները մերժել է:

Սեյրան Օհանյանը բաց տեքստով ասել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից բացի այլ առաջարկ իրեն չի հետաքրքրում:

Ուստի ամենեւին էլ բացառված չէ, որ առաջիկայում պաշտպանության նախկին նախարարը կհամալրի Սերժ Սարգսյանից նեղացած եւ ընդդիմադիր կերպարի մեջ տեղավորվող նախկին պաշտոնյաների շարքերը: Իսկ թե նման որ «խմբակին» նա կմիանա, առաջիկայում պարզ կդառնա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular