ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կանադայի պահպանողական կուսակցության առաջնորդը հիշատակել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի առնչությամբ հայտարարություն է տարածել Կանադայի ընդդիմության առաջնորդ, պահպանողական կուսակցության ղեկավար Ռոնա Ամբրոզը: Ինչպես հաղորդում է Ամբրոզը հիշեցրել է, որ Կանադայի կառավարությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2006թ-ին պահպանողական վարչապետ Ստեֆան Հարփերի օրոք: 

«Այս օրը ոչ միայն ճանաչման, այլև ապագայի մասին մտածելու առիթ է: Սա առիթ է նաև բոլոր կանադացիների համար` հիշելու, որ մենք աշխարհում պետք է աջակցենք մարդու իրավունքներին և ժողովրդավարական ազատություններին: Վերջին տարիներին մենք ականատեսն ենք եղել, որ հայկական և թուրքական ծագմամբ կանադացիները կարող են ապրել և աշխատել միասին հանդուրժողականության մթնոլորտում: Հենց այս պատճառով էլ կոչ ենք անում Հայաստանին և Թուրքիային ճանաչել ընդհանրական արժեքներն ու հասնել հաշտության»,- նշել է Ռոնա Ամբրոզը:

Կանադայի պահպանողական կուսակցության առաջնորդը նաև հիշատակել է, որ այս տարի նշվելու է նաև Հայաստանի անկախության 25-ամյակը: «Միանում եմ բոլոր կանադացիներին, հատկապես նրանց, ովքեր ունեն հայկական ծագում, հույս հայտնելով, որ ապագան առավել խաղաղ կլինի»,- նշել է Ամբրոզը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular