ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ովքե՞ր են ազդեցիկ հովանավորները, ինչու էր մինչ մահանալը զինվորն ընկճված

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Հայաստանի Զինված ուժերի Տավուշի մարզում (Շամշադինում) գտնվող զորամասերից մեկի մարտական դիրքում մահացած հայտնաբերված 19-ամյա ժամկետային զինծառայող Արսեն Մխիթարյանը մահվան նախորդող օրերին եղել է հոգեպես ճնշված վիճակում: Այս մասին այսօր` հոկտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արսեն Մխիթարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը:

«Մենք եղել ենք այն զորամասում, որտեղ ծառայել է Արսենը: Զրուցել ենք զինծառայողների հետ եւ պարզել, որ Արսենն իր մահվանը նախորդող օրերին հոգեպես ճնշված վիճակում է եղել, բացի այդ տվյալ զորամասում իրավիճակը լարված է եղել: Համակողմանի վերլուծությամբ հանգել ենք նրան, որ Արսեն Մխիթարյանի մահվան գործում կան մեղավորներ, որոնք մինչ օրս հայտնաբերված չեն, նրանք կարող են ունենալ ազդեցիկ հովանավորներ, որոնք անում են հնարավորը, որպեսզի Արսեն Մխիթարյանի մահվան իրական հանգամանքները չբացահայտվեն: Այդ հովանավորը բարձրաստիճան սպա է, նամակ եմ գրելու ՀՀ գլխավոր դատախազություն եւ այդ սպայի անունն եմ հայտնելու դատախազին, որպեսզի ուսումնասիրություններ իրականացվեն: Այդ սպայի անունը վարույթն իրականացնող մարմնին հայտնել ենք, սակայն, այդպես էլ որեւէ արդյունք չկա»,-ասաց նա:

Նորայր Նորիկյանը նշեց, որ տուժող կողմի մոտ նախաքննական մարմնի նկատմամբ անվստահություն է ձեւավորվել, քանի որ Արսենի մահվանից մի քանի ամիս անց դեռ ոչ մի արդյունք չկա. «Մենք բացարկ ենք հայտնել քննչական խմբին, սակայն, այդպես էլ պատասխան չենք ստացել»:

Փաստաբանը ՀՀ նորանշանակ դատախազ Արթուր Դավթյանին հորդորեց համապատասխան ցուցում տալ գործի քննությունը տեղափոխել զինվորական քննչական վարչության հատկապես կարեւոր գործերի վարչություն, իսկ եթե շարունակի մնալ այդ վարույթում, կարգի հրավիրել նախաքննական խմբին. « Նաեւ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահին հորդորում ենք իրականացնել օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն: ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարարին հորդորում եմ հանձնարարել ուսումնասիրել, թե առհասարակ ինչպիսի բարոյահոգեբանական վիճակ է տիրել տվյալ զորամասում: Հետագա ողբերգություններից խուսափելու համար հուսով ենք, որ հետամուտ կլինեն»:

Փաստաբանը նաեւ նշեց, որ Արսեն Մխիթարյանը մահվանը նախորդող օրերին հեռախոսազրույց է ունեցել ընտանիքի անդամների հետ, որի ձայնագրությունը եւս կցվել է քրեական գործին: Նորայր Նորիկյանը չմանրամասնեց, թե հեռախոսազրույցի ժամանակ կոնկրետ ինչ խոսակցություն է եղել` ելնելով նախաքննական գաղտնիությունից:

Արսենը ապրում էր Արմավիր քաղաքում, արհեստավորի ընտանիքում։ Նա Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանող էր, սովորում է ատամնաբուժական ֆակուլտետում։ Նա երկու քույր ունի, որոնցից ավագը նույնպես սովորում է Բժշկական համալսարանում։

Նշենք, որ Արսեն Մխիթարյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ինքնասպանության հասցնելը:

Ըստ ՔԿ տվյալների՝ 2016թ. հուլիսի 3-ին՝ ժամը 10:30-ի սահմանում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Մխիթարյանի դին՝ կզակի շրջանում մահացու հրազենային վնասվածքով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular