ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր մանրամասներ՝ ՊՊԾ գնդի գրավման գործով քննության ընթացքից

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը շարունակում է պարբերաբար տեղեկատվություն տրամադրել զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի ընթացքի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ-ն։

Ներկայումս ընթանում է ապացուցման ենթակա փաստական հանգամանքները, ինչպես նաև քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ հաստատելու կամ հերքելու նպատակով ապացույցների հավաքման և ստուգման գործընթացը: Դրա շրջանակներում, մասնավորապես, նախաքննական մարմնի կողմից նշանակվել են 87 փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դատաձգաբանական, տոկսիկոքիմիական, դատաքիմիական, դատաապրանքագիտական, դատաքրեագիտական, դատաձեռագրաբանական, դատահետքաբանական, դատամատնադրոշմային, դատանյութագիտական, հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական և դատագենետիկական:

Նկատի ունենալով սույն քրեական գործի նկատմամբ առկա հանրային հետաքրքրությունը և հաշվի առնելով իրավական ընթացակարգերում հատուկ գիտելիքների կամ հմտությունների օգտագործման կարևորությունը, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հորդորում է դատավարության այն մասնակիցներին, ում իրավաչափ շահերին առնչվում են նշանակված փորձաքննությունները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով մասնակցել դրանց կատարմանը, ներառյալ՝ ծանոթանալ փորձաքննություն նշանակելու մասին որոշմանը, բացարկ հայտնել փորձագետին, միջնորդել, որ փորձագետ նշանակվի իրենց մատնանշած անձանց թվից, փորձագետին առաջադրել լրացուցիչ հարցեր և այլն:

Նշանակված փորձաքննությունների արդյունքների և դրանց կապակցությամբ ձեռնարկվելիք հնարավոր գործողությունների մասին կհայտնվի լրացուցիչ:

Նյութի աղբյուրն` այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular