ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինչու՞ եք այդքան վախեցել ընդդիմությունից ու իրար հերթ չտալով փորձում եք ձեր սիրելի ձեռագրով` ստերով ու զրպարտություններով պաշտպանվել». Արսեն Բաբայան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լավ իշխանությունը երբեք չի վախենում քննադատությունից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել իրավապաշտպան, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

«Տղաներ ու աղջիկներ, բա որ դուք Հայաստանի միակ լեգիտիմ ու ամենաարդար իշխանությունն եք, բա ինչու՞ եք այդքան վախեցել ընդդիմությունից ու իրար հերթ չտալով փորձում եք ձեր սիրելի ձեռագրով` ստերով ու զրպարտություններով պաշտպանվել:

Լավ իշխանությունը երբեք չի վախենում քննադատությունից: Բայց դուք նույնիսկ վատը չեք, որովհետև ոչ թե վախենում եք, այլ սարսափա-խուճապահար վայնասուն եք դրել ու թուքը բերաններումդ չորացած վնգստում եք ֆեյսբուքներում: Հետևաբար, դուք Հայաստանի պատմության ամենավատ ու ամենատգետ իշխանությունն եք:

Պետության հաշվին կյանքը չտեսավարի վայելելու ձեր երանությունն ավարտվել է:

Հավաքվեք ու մեկ մարդու նման հեռացեք, այլ տարբերակ հաստատ չունեք:

Իրական հեղափոխությունը լինելու է, չկասկածեք ... »:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular