ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջոն Բոլթոնը գիրք կհրապարակի իր՝ Թրամփի խորհրդական աշխատելու ժամանակների մասին․ Washington Post

ՄՇԱԿՈՒՅԹ

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հունիսի 23-ին կթողարկի այս պաշտոնում աշխատելու վերաբերյալ իր գիրքը՝ առանց նույնիսկ Սպիտակ տան պաշտոնական թույլտվության ստանալու, հայտնում է Washington Post-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին: Բոլթոնի հուշերի գիրքը՝ «Սենյակը, որտեղ դա տեղի է ունեցել. Սպիտակ տան հուշեր» խորագրով, թողարկվելու էր մարտին, այնուհետև հայտարարվեց, որ հրատարակությունը հետաձգվում է մինչև մայիսի 12-ը: Դա պայմանավորված էր նրանով, որ գրքի նախագիծը ուղարկվել է Սպիտակ տուն՝ բովանդակային գաղտնի տեղեկատվություն պարունակելու ավանդական ստուգման համար: Հրապարակման համաձայն՝ հրատարակման պաշտոնական թույլտվությունը դեռ չի ստացվել, այնուամենայնիվ, Բոլթոնը մտադիր է ամեն դեպքում գիրքը տպագրության հանձնել հունիսի 23-ին: Հաղորդվում է, որ նա իր հիշողությունները խթանելու համար պլանավորել է հարցազրույցների շարք վարել հեռուստատեսությամբ, իսկ հրապարակման օրվան նախորդող հանգստյան օրերին նա նույն նպատակով մեկնելու է շրջագայության:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սպիտակ տան տեղեկատվական անվտանգության տնօրեն Էլեն Նայթը նամակ է գրել Բոլթոնի փաստաբաններին, որում նա նշել է, որ չհրապարակված գիրքը պարունակում է «զգալի քանակությամբ գաղտնի տեղեկատվություն»: Թերթը նախկինում հայտնել էր, որ Թրամփը հայտարարել է իր՝ ազգային անվտանգության նախկին խորհրդականի գրքի հրատարակումը կանխելու մտադրության մասին, քանի որ Բոլթոնին համարում է «դավաճան»: Բոլթոնը Ազգային անվտանգության խորհրդական էր ծառայել 2018-ի ապրիլից մինչև 2019-ի սեպտեմբեր: Ակնկալվում է, որ 592 էջանոց գրքում նկարագրվում է նախագահ Թրամփի կողմից որոշումների կայացման գործընթացը միջազգային քաղաքական մի շարք հարցերի, այդ թվում՝ Ուկրաինայի, Վենեսուելայի, Հյուսիսային Կորեայի և Իրանի վերաբերյալ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular