ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կադրային վերջին լուծումները չեն կանխելու համապարփակ ճգնաժամը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Որևէ իշխանության խորհուրդ չեմ տա լռեցնել ընդդիմախոսությունը։ Դա ոչ մի տեղ տանող ճանապահ է, որը շատ արագ դեգրադացնում է իշխանությանը՝ մի կողմից, նրան նույնացնելով ավտորիտարիզմի հետ, մյուս կողմից բացահայտելով էլիտայի ներուժային սնանկությունը։
Ինքնին հասկանալի է, որ պանդեմիան ծնել է էպիդեմիկ, տնտեսական, սոցիալական պրոբլեմներ, որոնք վաղ թե ուշ բերելու են քաղաքական ճգնաժամի, եթե իշխանությունները չգտնեն լուծումներ։ Վերջին օրերին նկատելի է, որ գործող իշխանության գտած "լուծումը" ընդդիմությանը լռեցնելը, նրան վարկաբեկելն է։
Այդպես ժամանակին վարվել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ "վաստակելով" հասարակության ատելությունը։ Նիկոլ Փաշինյանը ժամանակին Սարգսյանին մեղադրում էր, որ նա կտրվել է իրականությունից։ Դրանից փախուստը դառնում է նաև Նիկոլ Փաշինյանի գործելաոճը։ Այսօրվա վարչապետը նույնպես չի հասկացել, որ իշխանության հիմնական օպոնենտը ոչ թե նրան մեղադրող քաղաքական ուժերն ու գործիչներն են, որոնց փորձում է վարկաբեկել, այլ՝ հասարակությունը, որն ամեն նոր լուսաբացի հետ ավելի է հիասթափվում չիրականացված խոստումներից։
Կադրային վերջին լուծումները կարող են ժամանակավոր էֆեկտ ունենալ, սակայն չեն կանխելու համապարփակ ճգնաժամը, որովհետև հեղափոխության թիմը չունի զարգացման ռազմավարական ծրագիր, կառավարչական ունակություններ և որակներ։

ֆեյսբուքյան իր էջում գրում է․  Սուրեն Սուրենյանցը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular