ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արայիկ Հարությունյանն աշխատանքից ազատման և նշանակման հրամանագրերն է ստորագրել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 9-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:

 

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ոստիկանության գեներալ-մայոր Անդրանիկ Սուրենի Հակոբյանն ազատվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:

Ոստիկանության գեներալ-մայոր Բորիս Աշոտի Ենգիբարյանն ազատվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետի պաշտոնից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:

Ոստիկանության գնդապետ Նորայր Շաբոյի Բաբայանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular