ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իմ քայլ-ի մի խումբ անդամներ կրկին հանդես են եկել ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ մտաժայթքումներով. Էնֆիաջյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իմ քայլը խմբակցության մի խումբ անդամներ ու մարզպետներ խորհրդարանում այսօր հերթական անգամ հանդես են եկել Բարգավաճ Հայաստան կուսակցության և Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ մտաժայթքումներով: Նրանցից յուրաքանչյուրին առանձին առանձին անդրադառնալը չափից դուրս մեծ պատիվ կլիներ վերջիններիս համար: Պարզապես խղճում եմ ձեզանից յուրաքանչյուրին, որ չեք տեսել պատից կախ, իսկ հիմա միանգամից տեսել եք ճակատից կախ: Ցավում եմ, որ իշխանություն կոչվող խաղալիք եք գտել ու աջուձախ խաղում եք դրանով ձեր մանկությունից եկած կոմպլեքսները հաղթահարելու, ինքնահաստատվելու և ձեր անհետագիծ ու անկենսագրություն գոյության մասին հիշեցնելու համար: Ձեզանից յուրաքանչյուրի դեմքը հիշելու համար գուգլում պետք է որոնում իրականացնենք, պարզելու թե դուք թրաշամանուկներից որ մեկն էիք, քանի որ մաքսիմալ անդեմ եք ու չհիշվող: Խաղացեք, քանի դեռ կարող եք: Իշխանությունն ու մեր երկիրը խաղալիք չեն ձեր համար: Գնացեք ձեր համար ձեր տարիքին ավելի հարմար խաղալիք գտեք ու ձեր պամպերսները պարբերաբար փոխեք, թե չէ վախենամ ձեզ գտնելու համար հիմա էլ գուգլի որոնման փոխարեն պետք է հոտի ուղղությամբ շարժվենք:

Վահե Էնֆիաջյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular