ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ՀԺ». Ծառուկյանի առանձնատան հանդիպման ուշագրավ մանրամասները. գնացել են աննկատ, մեկ մեքենայով

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին իսկապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է իր մի քանի կուսակիցների հետ:

Թեեւ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ նման հանդիպում չի եղել, բայց, մեր տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներից Նաիրա Զոհրաբյանը, Վահան Կարապետյանը եւ Աբրահամ Մանուկյանն են մասնակցել այդ հանդիպմանը:

Ընդ որում, նրանք հնարավորինս աննկատ՝ մի մեքենայով են գնացել Գագիկ Ծառուկյանի մոտ, որ ուշադրություն չգրավեն: Քննարկվել է Ծառուկյանին քաղաքականություն եւ ԲՀԿ վերադարձնելու մեկնարկը տալու հարցը: Հատկանշական է, որ հանդիպմանը մասնակցել է նաեւ Ազգային ժողովի նիստերից տեւական ժամանակ բացակայած Աբրահամ Մանուկյանը, որը ըստ մամուլի հրապարակումների, տարեսկզբին խոշոր գումար էր վերցրել ԲՀԿ-ից ու անհետացել:

Եվ հիմա, երբ Մանուկյանը վերադարձել է, քաղաքական շրջանակները դա պայմանավորում են Գագիկ Ծառուկյանի վերադարձով: Հիշեցնենք, որ օրեր առաջ Մանուկյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել էր, թե հոկտեմբերի կեսերին կհայտարարի իր անելիքների մասին: Սպասվում է, որ այդ ժամանակ նաեւ Ծառուկյանի վերադարձի ուղղությամբ էլ տեսանելի քայլեր ու հայտարարություններ կարվեն, թեեւ հիմա էլ դրանք որոշ չափով տեսանելի են:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular