ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ». Իշխանական թիմը երկու բանակի է բաժանվել. Ում է տեսնում Փաշինյանը Ավինյանի տեղում

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները չեն վերականգնվում․ կառավարական աղբյուրների փոխանցմամբ, գրեթե վերջնական որոշված է, որ Ավինյանը պետք է հեռանա՝ հարմար պահին են սպասում։

Դա, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հունիսի վերջերին, երբ համավարակի տեմպը զգալիորեն թուլացած կլինի։ Քննարկվում է նրան փոխարինողի հարցը։ Իշխանական թիմը երկու բանակի է բաժանվել։ Մի մասը, այդ թվում՝ նաեւ Նիկոլ Փաշինյանը, հակված են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին վստահել փոխվարչապետի պաշտոնը։

Արդյունքում մի կրակոցով 2 հարց կլուծվի․ ԿԳՄՍ նախարարությունը կփրկվի ոլորտին չտիրապետող նախարարից եւ իր կողքին կունենա վստահելի մարդ։ Սակայն թե այդ մարդն ինչպես պետք է գլուխ հանի փոխվարչապետի պարտականություններից, եթե ոլորտային հարցերից գլուխ չի հանել, պարզ չէ։

Իշխանական թիմի մյուս հատվածն այդ պաշտոնում տեսնում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, ով տնտեսական ոլորտը կառավարելու որոշակի փորձ ունի։ Արայիկ Հարությունյանի նշանակվելու դեպքում ԿԳՄՍ նախարար կնշանակվի կա՛մ Մխիթար Հայրապետյանը, կա՛մ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ Պետրոս Ղազարյանի կինը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular