ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազնիվ չէ փորձել լռեցնել ԲՀԿ-ին. Ընդդիմությունը նկատում է իշխանության ցանկացած բացթողում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ներաղաքական կյանքը Հայաստանում գնալով սրվում է, սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ իշխանություններին կհաջողվի լռեցնել ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ըննդիմադիր ուժերին: Առավել ևս, երբ ընդդիմության աչքից չի վրիպում իշխանության ոչ մի բացթողում, մասնավորապես կորոնավիրուսայի համաճարակի դեմ պայքարի քաղաքականության մեջ: 
Ու թեև, կարծիք կա, թե, անկախ ամեն ինչից, այս ընթացքում իշխանություններին քննադատելը սխալ մոտեցում է, այնուամենայնիվ կան հարցեր, որոնց մասին բարձրաձայնել պետք է և հենց դա էլ անում են խորհրդարականան և արտախորհրդարանական քաղաքական ուժերը:
Իսկ ինչ վերաբերում է իշխանություններին սատարելուն, ապա հիշեցնենք, որ երկրում հայտարարված արտակարգ դրության ողջ ընթացքում միակ քաղաքական ուժը ԲՀԿ-ն էր, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, որը հսկայածավալ աջակցություն ցուցաբերեց անօգնական վիճակում հայտնված քաղաքացիներին: Իսկ դա չնկատելը, կամ չնկատելու տալը, ազնիվ չէ: Ազնիվ չէ նաև, երբ փորձ է արվում լռեցնել ԲՀԿ-ին :

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular