ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանության պրիմիտիվ փաստարկները ավելի են բացահայտում նրանց վախերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Բարգավաճ Հայաստան կուսակցությունը իրեն դիրքավորում է որպես հինգերորդ շարասյուն», - երեկ հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` ընդգծելով, որ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ գործող քաղաքական ուժը նպատակ ունի հասնել նախկին հանցավոր իշխանությունների վերարտադրությանը:
Ավելորդ եմ համարում արձանագրել, որ կարճ հայտարարության ընթացքում գործող իշխանության ամենագաղջ դեմքերից մեկը միանգամից մի քանի մանիպուլյացիա է թույլ տվել։
Օրինակ՝ ո՞րն է «հինգերորդ շարասյան» իշխանության բանաձևը կամ ո՞ր երկրին է Նիկոլ Փաշինյանը մեղադրում հայաստանյան ընդդիմությանը ֆինանսավորելու, աջակցելու մեջ։ Եթե այս հարցերի պատասխանները Գրիգորյանը կամ որևէ մեկը չեն տալիս, ապա նրանց հայտարարությունները միանգամից դառնում են մերկապարանոց։ Ընդդիմությանն անվանարկելու համար կարելի է հազար ու մի պատճառ գտնել։
Մյուս կողմից՝ ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում, յուրաքանչյուրը դատում է իր փչացվածության աստիճանից ելնելով։ Օրինակ՝ Գրիգորյանն ու նրա շատ ընկերներ տարիներ շարունակ սեփական օրակարգ չեն ունեցել ու ֆինանսավորվել են Սորոսի կամ այլ օտար հիմնադրամներից ու նրանց թերևս թվում է՝ առանց դրսի փողերի հնարավոր չէ որևէ գործունեություն ծվալել։
«Նախկին հանցավոր իշխանության» դեմ անխոջ պայքարը այս իշխանության հիմնական թրենդն է։ Նախկինների հանդեպ հասարակության ունեցած ֆոբիան նրանք օգտագործում են՝ ցանկացած ընդդիմախոսություն լռեցնելու նպատակով։ Նույնը անում են ԲՀԿ-ի պարագայում՝ թեև բանական ցանկացած մարդ հասկանում է, որ Ծառուկյանի վերջին ելույթում նախկինի ռեստվրացիայի ակնարկ անգամ չի եղել։
Փաշինյանի թիմի «կարկառուները» չեն էլ հասկանում, որ երբ մտացածին կապեր են փնտրում խորհրդարանական երկրորդ ուժի ու նախկինների միջև, կասկածի տակ են դնում հեղափոխության արժեքների կապիտալիզացիան։
Իշխանության պրիմիտիվ փաստարկները ավելի են բացահայտում նրանց վախերը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular