Անկարայում մահապարտ-ահաբեկիչները ոստիկանական օպերացիայի ժամանակ պայթեցրել են իրենց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրկու մահապարտ-ահաբեկիչ պայթեցրել են իրենց Անկարայում՝ ոստիկանական օպերացիայի ժամանակ, որի ընթացքում ոստիկանները պահանջել են նրանցից հանձնվել: Այս մասին հայտնել է NTV-ն:
Նշվում է, որ նրանք նախատեսում էին ահաբեկչություն իրականացնել մեքենայի օգնությամբ:
Երբ ոստիկանները շրջապատել են նրանց և պահանջել հանձնվել, նրանք պայթեցրել են իրենց: Ոստիկանների շրջանում վիրավորներ չկան:
Նշվում է, որ ահաբեկիչներից մեկը կին է եղել: