ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժողովուրդ». Անշարժ գույքի շուկայում շարժ չկա

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանի վարչական շրջանների մի մասում ապրիլին, մարտի համեմատ, բնակարանների գները չեն բարձրացել, պահպանել են նախորդ ամսվա մակարդակը: Օրինակ, Կենտրոն վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ն ե՛ւ մարտ, ե՛ւ ապրիլ ամիսներին արժեցել է 670 հազար դրամ: Բայց եթե այս գները համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա թանկացումը զգալի է՝ 80 հազար դրամ: Արաբկիր վարչական շրջանում ապրիլին բնակարանների մեկ քմ-ի գինը կազմել է 465 հազար դրամ, բայց մեկ տարի առաջ այն կազմել է 404 հազար 100 դրամ: Այսինքն՝ Արաբկիր վարչական շրջանի դեպքում մեկ տարվա ընթացքում գները բարձրացել են 60 հազար 900-ով: Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք, Ավան, Էրեբունի, Շենգավիթ, Դավիթաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա եւ Նուբարաշեն վարչական շրջաններում եւս բնակարանների մեկ քմ-ի գները ապրիլին, մարտի համեմատ, չեն բարձրացել, այլ մնացել են նույնը: Ի դեպ, նշենք, որ Ավան վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ն արժե 303 հազար 50 դրամ, Դավթաշենում` 350 հազար դրամ: Թերեւս անշարժ գույքի շուկայում տիրող իրավիճակը պայմանավորված է աշխարհը փոթորկած կորոնավիրուսով, երբ մարդկանց անգամ չի հետաքրքրել բնակարան գնելը կամ վաճառելը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular