ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի «Արդարություն» կուսակցությունը կոչ է անում ՀՀ իշխանություններին զերծ մնալ ոստիկանական ուժերի միջոցով ժողովրդին լռեցնելու վտանգավոր գործելաոճից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արցախի << Արդարություն>> կուսակցությունը իր խորը մտահոգությունն է հայտնում մայր Հայաստանում վերջին շրջանում տիրող սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավիճակի զարգացումների վերաբերյալ, որն այլևս վերածվում է ճգնաժամի։
Երեկ տեղի ունեցած իրադարձությունները մեր մտահոգության վառ ապացույցն էին, որտեղ ՀՀ իշխանությունները ապացուցեցին, որ իրենց գործելաոճը որևէ աղերս չունի ժողովրդավարության հետ, էլ չխոսենք ժողովրդի իշխանության մասին։
Քաղաքական այլակարծության նկատմամբ բռնաճնշումներ կիրառելը՝ ԱԺ-ի դահլիճում պատգամավորին ծեծելու կամ քաղաքական կուսակցության նախագահի նկատմամբ քրեական հետապնդումներ իրականացնելու միջոցով, կարծես թե դարձել է Նիկոլ Փաշինյանի կառավարության ձեռագիրը։
Արցախի «Արդարություն» կուսակցությունը դատապարտում է քաղաքական այլակարծություն դրսևորող քաղաքական գործիչների և անհատների նկատմամբ բիրտ ուժ գործադրելու երևույթը և կոչ է անում ՀՀ իշխանություններին զերծ մնալ ոստիկանական ուժերի միջոցով ժողովրդին լռեցնելու վտանգավոր գործելաոճից։

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular