ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԺ ամբիոնի խոսափողը ձեզանից լավ քաղաքական գործիչ է. Արմեն Աշոտյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբւքյան էջում գրել է․ 

 

«Իմքայլականների բարբաջանքն եմ լսում առավոտվանից ու չեմ դադարում զարմանալ նրանց ճնշող մեծամասնության մեծամտության եւ պրիմիտիվության վրա։

Նրանց թվում է, թե Նիկոլի ստերի ստվերի տակ մանդատ քերելով՝ իրենք քաղաքական գործիչներ են դարձել։

Նրանք չեն հասկացել, որ մանդատը խելք չի տալիս, խելքը մինչ այդ պիտի ունենային։

Նրանց թվում է, թի մի քանի տեսախցիկների առջեւ արտաբերած անհեթեթ բառակույտը քաղաքական տեսակետ է։

Նրանց թվում է, թե պաշտոն ստանալով մարդ են դարձել, այնինչ նույն ԱԺ-ի այգեպաններն ու բակի բանվորներն իրենցից հազար անգամ լավ մարդ են։

Ժամանակին ասել էի, որ հաջորդ ԱԺ-ն բաղկացած է լինելու Նիկոլի սելֆիի ձողերից եւ ուսապարկերից։ Սխալվել եմ, նրանց մեծամասնությունը քաղաքական առումով պարզապես թթվի քարեր են։

ԱԺ ամբիոնի խոսափողը ձեզանից լավ քաղաքական գործիչ է»։

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular