ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղրղզստանի վարչապետը հրաժարական է տվել. Sputnik

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը հրաժարական է տվել, հայտնում է Sputnik Ղրղզստանը՝ վկայակոչելով կառավարության ղեկավարի մամուլի ծառայությանը: Մուհամեդկալի Աբիլգազիևը վարչապետ է ընտրվել 2018 թվականի ապրիլի 20-ին:

 

«Կառավարությանն ուղղված մեղադրանքների կապակցությամբ օբյեկտիվ և բազմակողմանի քննության շահերից ելնելով և քննիչ մարմինների վրա ճնշում գործադրելու մեղադրանքներից խուսափելու համար ես որոշեցի կարճաժամկետ արձակուրդ վերցնել»,-ասել է Աբիլգազիևը: 

Ըստ նրա՝ այս արձակուրդի ընթացքում քննչական մարմինները որևէ հարցի հետ կապ չեն ունեցել նրա հետ, սակայն քննությունը դեռ ավարտված չէ: «Այսօրվա ծանր պայմաններում, երբ երկիրը դիմակայում է կորոնավիրուսային վարակի սպառնալիքին և պայքարում է տնտեսության համար դրա հետևանքների դեմ, կառավարությունը պետք է կայուն աշխատանք տանի և վայելի քաղաքացիների լիարժեք վստահությունը, իսկ անորոշության իրավիճակը խանգարում է կառավարության լիարժեք աշխատանքին: Այս նկատառումների հիման վրա ես որոշեցի հրաժարվել վարչապետի իմ լիազորություններից», - ասել է Մուհամեդկալի Աբիլգազիևը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular