ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ն Սիրիայում կկիրառի ՀՕՊ համակարգերը բոլոր թիրախներով, որոնք սպառնալիք կհամարի. Պուտին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ոչ ոք իրավունք չունի խախտել Սիրիայի օդային տարածքը, Ռուսաստանը Սիրիայում կկիրառի հակաօդային պաշտպանության միջոցները ցանկացած թիրախի ուղղությամբ, որը ռուս զինծառայողների համար սպառնալիք կհամարի։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է ՌԻԱ «Նովոստին»:

«Մենք ելնում ենք միջազգային իրավունքի հիմնարար նորմերից, ոչ ոք իրավունք չունի խախտել Սիրիայի ինքնիշխան օդային տարածքը: Ամերիկյան կողմի հետ ստեղծվել և արդյունավետ աշխատում է օդում միջադեպերի կանխման մեխանիզմ, բայց բոլոր գործընկերները նախազգուշացվել են և գիտեն՝ մեր ՀՕՊ համակարգերը կկիրառվեն բոլոր թիրախներով, որոնք մենք սպառնալիք կհամարենք ռուս զինծառայողների համար: Ցանկանում եմ ընդգծել, որ ցանկացած թիրախներով»,- ասել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահը հավելել է, որ ՌԴ-ն անհրաժեշտության դեպքում կարող է ավելացնել Սիրիայում իր ներկայությունը։ Ընդ որում՝ նա նշել է, որ ռազմական սրումը Ռուսաստանի ընտրությունը չէ, և հույս է հայտնել սիրիական ղեկավարության և ընդդիմության խելամտության առնչությամբ։

Հիշեցնենք, որ մարտի 14-ին Պուտինը հրահանգել է ՌԴ պաշտպանության նախարարությանը սկսել դուրս բերել Սիրիայից ռուսական զորակազմի հիմնական մասը՝ նշելով, որ այն ընդհանուր առմամբ կատարել է իր առաջ դրված խնդիրները: Մարտի 15-ից ՌԴ ավիատիեզերական ուժերի ինքնաթիռները սկսել են վերադառնալ Ռուսաստան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular