ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դրության ժամանակ մարդու իրավունքների տեսանկյունից խախտվել են բոլոր տեսակի նորմերը. Ավետիք Իշխանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խաղաղ հավաքների իրավունքը համարվում է կյանքի իրավունքից հետո ամենակարևորներից մեկը, քանի որ այն իր մեջ ներառում է և՛ խոսքի ազատությունը, և՛ բողոքի իրավունքը, «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ–տնտեսական հետևանքները» խորագրով քննարկման ժամանակ, խոսելով մարդու իրավունքների սահմանափակումների մասին, ասաց Հայաստանի «Հելիսնկյան» կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, փոխանցում է Aysor.am-ը:

«Արտակարգ դրության ընթացքում խաղաղ հավաքների իրավունքը արգելափակելով՝ սկսեցին քաղաքական ռեպրեսիաներ։ Ստացվում է, թե մենք կարող ենք մարդու դեմ քրեական գործ հարուցել, կալանավորել, բայց դուք բողոքելու իրավունք չունեք», - ասաց Իշխանյանը։

Նա նշեց, թե հավաք է կոչվում մեկ հոգուց ավելի մարդկանց հավաքը, և մեկ հոգու ակցիան հավաք կոչվել չի կարող։ Մինչդեռ, իր հաշվարկներով, այս ընթացքում բերման է ենթարկվել 3 քաղաքացի, ովքեր միայնակ ակցիա են իրականացրել։

«Խախտվել է բոլոր տեսակի նորմերը», - ասաց իրավապաշտպանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular