ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղրիմում ձերբակալվել են ահաբեկչական խմբավորման երկու անդամներ․ ntv.ru (տեսանյութ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ղրիմում ձերբակալվել են Ստավրոպոլի երկու բնակիչ, որոնք մասնակցել են Դաղստանի հանրապետության վրա 1999 թվականին ահաբեկչական հարձակմանը: Այս մասին հաղորդել են երկրի ԱԱԾ֊ի հասարակայնության հետ կապերի կենտրոնից:

 

«Ռուսաստանի ՆԳՆ-ի հետ համագործակցությամբ՝ Սուրթլանբեկ Աժինյազովը և Ռուսլանբեկ Արսլանովը ձերբակալվել և տեղափոխվել են նախաքննական մարմին: Մոտ ժամանակներս նրանց մեղադրանք կառաջադրվի Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 317-րդ հոդվածով։ Խափանման միջոց ընտրելու հարցը քննվում է»,- ասվում է ԱԱԾ֊ի հայտարարության մեջ: Ըստ այդ հայտարարության՝ 1999-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Դաղստանի հանրապետության վրա Բասաևի և Խաթաբի խմբավորումների հարձակման ընթացքում սպանվել է ավելի քան 280, վիրավորվել՝ ավելի քան 800 մարդ: Զգալի վնաս է պատճառվել նաև հանրապետության տնտեսությանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular