ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ վթար Սպիտակում. 21-ամյա վարորդը ЗИЛ-ով մխրճվել է իր ազգականի տան մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՎԻԴԵՈ

shamshyan.com -ը գրում է.

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում 21-ամյա Էդիկ Դարչինյանը իր վարած ЗИЛ մակնիշի 10 ԼՕ 416 համարանիշի ավտոմեքենայով Սպիտակ քաղաքում՝ Առափնյա փողոցի թիվ 93 տան մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել էլեկտրասյանն ու այնուհետ մխրճվել նույն փողոցի 115 տան բնակիչ Ալեքսան Դարչինյանի սեփական տան մեջ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի ու փլուզման հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Սպիտակի թիվ 42 հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները։

Ժամանել է նաև Սպիտակի քաղաքապետի տեղակալ Վ. Սահակյանը։ Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բարեբախտաբար այդ պահին տանը բնակիչներ չեն եղել և ամբողջովին փլուզվել է երեխաների սենյակի պատը և վնասվել գույքը։

Բարեբախտաբար, երեխաները այդ պահին դասի են եղել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. և Է. Դարչինյաններն ազգականներ են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular