ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Անլռելի զանգակատուն» ներկայացումը նվիրված էր Հայոց մեծ եղեռնի 101-րդ տարելիցին

ՄՇԱԿՈՒՅԹ

Ապրիլի 24-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» ներկայացումը,- հայտնում է Orer.am-ը:
Այն նվիրված էր Հայոց մեծ եղեռնի 101-ամյա տարելիցին: Ներկայացմանը մասնակցում էին նաև լարային և վոկալ քառյակներ: Բեմադրության հեղինակ Արթուր Սարգսյանի կողմից խրոխտ մատուցմամբ հնչեցված պոեմը ևս մեկ առիթ էր մտքով մեկ դար հետ գնալու և կրկին վերապրելու այն դրվագները, որի միջով անցել է աշխարհահռչակ Կոմիտաս վարդապետը:
Ինքնատիպ լուծումներով ձևավորված բեմը և ներկայացման ընթացքում հնչող երաժշտական կատարումներն էլ ավելի էին ընդգծում Կոմիտասի մանկության, պատանեկության տարիները պատկերող տեսարաններն ու նրա անցած ուղին:
Հանդիսատեսի ծափերից մերթ ընդ մերթ հնչող ներկայացման ժամանակ օդում կախված մի միտք էր թևածում, թե հայոց երգ ու տաղի հանդեպ անսահման սե՞րն էր արդյոք նրան մղել բացառիկության, թե՞ բացառիկ տաղանդն էր նրան մղել ինքնաբացահայտման, բայց այն, որ իրականում նրան հաջողվել էր իր համեստ կեցվածքով աշխարհի մեծերին խոնարհեցնել, փաստ է:
Մեկ բան հստակ է՝ աշխարհին Կոմիտաս ու Սևակ տված ազգը երբեք չի կարող ոչնչանալ, այլ ունակ է մոխիրներից անգամ հառնել ու աշխարհին ապացուցել, որ իր հետ պետք չէ ուժի դիրքերից խոսել, որ հայը աշխարհի աղն է, առանց որի տիեզերքն անգամ կկորցնի իր հավասարակշռությունը:


Ա.Գ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular