ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ». «Իմ քայլը» վերածվում է ԽՄԿԿ-ի

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նման միասնական պահվածք մենք տեսել էինք միայն խորհրդային տարիներին՝ ԽՄԿԿ համագումարների ժամանակ, երբ բոլոր որոշումներն անցնում էին միաձայն, եւ որեւէ մեկը չէր համարձակվում հակառակ կարծիք հայտնել ու դեմ գնալ ԽՄԿԿ Կենտկոմի հրահանգներին՝ երբ չկար ընդդիմություն եւ ընդզվում։ Երեկ 2020 թվականի անկախ Հայաստանի խորհրդարանն իր պատմության ամենախայտառակ էջը գրեց՝ մեկին մեկ կրկնելով ԽՄԿԿ համագումարների տեսարանները։ Դժվար է ասել, թե ինչ են զգում Նիկոլ Փաշինյանի ձեռքում անշունչ պտուտակների վերածված պատգամավորները։ Եվ ի՞նչ են շահում սրա դիմաց նրանք՝ պատգամավորի աշխատավա՞րձը, մանդատի բերած մի քանի արտոնություննե՞րը, սեփական կարեւորության զգացո՞ւմ։ Բարձր գին չե՞ք վճարում, արդյոք, սահմանադրական կարգը տապալելու կոլեկտիվ հանցագործությանը մասնակցության դիմաց»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular