ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վանաձոր» ՔԿՀ-ի պետի մեքենան նռնակով են պայթեցրել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վանաձորի քրեակատարողական հիմնարկի պետ Գեւորգ Մկրտչյանի մեքենան նախնական տվյալներով պայթեցվել է նռնակով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից: Նախնական տվյալներով հանցագործություն կատարած անձը նռնակի պայթուցիչի օղը քաշել եւ այն նետել է Գեւորգ Մկրտչյանի` Վանաձոր քաղաքում գտնվող առանձնատան առաջին հարկում կայանված ծառայողական մեքենան: Պայթյունից վնասվել է տան առաջին հարկի բետոնե հատակի անկյունային հատվածը, ինչպես նաեւ նշված ավտոմեքենան:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են նռնակի պայթուցիչի բեկորներ, զսպանակ, գործարկիչի մետաղյա դետալ եւ օղ:

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` պայթյունի եղանակով «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ Գեւորգ Մկրտչյանի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու դեպքի առթիվ:

2016 թվականի հոկտեմբերի 09-ին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ Գեւորգ Մկրտչյանից ահազանգ է ստացվել, որ իր առանձնատան առաջին հարկում պայթյունի ձայն է լսել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Գեւորգ Մկրտչյանը ճանաչվել է տուժող եւ հարցաքննվել: Նշանակվել է դատապայթունատեխնիկական, հետքաբանական, շինարարական եւ ապրանքագիտական համալիր փորձաքննություններ, մշակվել է քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում է քննություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular