ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջավախքցի դիմորդների բաց նամակին արձագանքել է Գ.Վ. Պլեխանովի անվ. Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը

ՄՇԱԿՈՒՅԹ

Գ.Վ. Պլեխանովի անվ. Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի արձագանքը ջավախքցի դիմորդների բաց նամակին 

 

Հարգելի ջավախահայեր, Ջավախքի դիմորդներ

Մամուլից տեղեկացանք Ձեր Բաց նամակի մասին, որտեղ Դուք մտահոգություն եք հայտնում առ այն, որ հայ-վրացական սահմանի ներկայումս փակ լինելու հանգամանքն ի չիք է դարձնում ձեր ցանկությունն ուսանելու Մայր Հայրենիքում, ուստի հայտարարում ենք, որ Գ.Վ. Պլեխանովի անվ․ Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում ստեղծված են բոլոր հնարավորություններն արտերկում գտնվող մեր հայրենակիցների նշված իրավունքի իրացումն ապահովելու համար։ 

Ներկայումս համալսարանում առցանց (online) ձևաչափով կազմակերպվում են թե՛ դիմումների ընդունումը, թե՛ քննությունների հանձնման գործընթացը։  

Դիմումների ընդունման ժամկետներն են՝  

  • հունիսի 20-օգոստոսի 15, 2020 թ. (առկա)
  • հուլիսի 01- սեպտեմբերի 28, 2020 թ. (հեռակա)

Առցանց դիմումների գործիքակազմը.

Թեժ գիծ՝ +374 91 38 10 47 (Viber, WhatsApp), +374 91 38 03 45 (Viber, WhatsApp)

Հեռ.՝ +374 10 38 10 47, +374 10 38 03 45

Ուրախ կլինենք միասին դիմավորելու սեպտեմբերի 1-ը։ 

Գ.Վ. Պլեխանովի անվ. ՌՏՀ

Երևանի մասնաճյուղի ընդունելության հանձնաժողով

Աղբյուրը՝ Yerkir.am

 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular