Խոշոր ավտովթար Երևանում. «Չերրի» հյուրանոցային համալիրի մոտ բախվել են Mercedes-ները. ժամանել են հրշեջների 2 մարտական հաշվարկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸshamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Լենինգրադյան փողոցում՝ «Չերրի» հյուրանոցային համալիրի մոտ, բախվել են Mercedes SL 500 մակնիշի 34 FD 540 համարանիշի և Mercedes E320 մակնիշի 30 CC 006 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, սակայն դեպքի վայրում Mercedes E 320-ի ուղևոր՝ մոտ 15 տարեկան տղան ստացել էր քթի հատվածում վնասվածք, սակայն տեղի ուժերով երեխային քաղաքացիների կողմից ցուցաբերվել է օգնություն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնը։ Ժամանել են նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ կապիտան Պետրոսյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին փրկարար ծառայությունից տեղեկությունը փոխանցվել է Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանին, ում հանձնարարականով էլ վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, որտեղ պարզվում է նաև վարորդների ինքնությունը։
Մինչ դեպքի վայր կժամանեին ՃՈ աշխատակիցներն ու հրշեջները, Mercedes 500-ի վրայից հանել էին համարանիշները։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի