ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իրատես». Ընդդիմադիր դաշտում կուլիսային պայմանավորվածությունները չեն ստացվում, անձանց շուրջ խորքային տարակարծություն կա

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Իրատես» թերթը գրում է. «Հայաստանի ընդդիմադիր դաշտում գործընթացները եռում են, սակայն այդպես էլ չեն եփվում։ Բոլորը միաբերան նույնն են պնդում, որ պետք է իշխանափոխություն լինի, Փաշինյանին պիտի հեռացնել, սակայն ոչ մեկը չի կարողանում մյուսի հետ միասնական ռազմավարություն մշակել։

Կուլիսային պայմանավորվածությունները չեն ստացվում, քաղաքական դերակատարների շուրջ խորքային տարակարծություն կա։

Մեր տեղեկություններով, մի քանի ուղղությամբ փորձում են համախմբում իրականացնել, սակայն կրկին ոմանց հավակնությունները, մյուսների անհստակությունը փչացնում են ամեն ինչ։ Սակայն բոլորը սկսում են իրենց կարողությունների չափով ակտիվ գործողությունների պատրաստվել։

Ավելին, մեր տեղեկություններով, եթե իշխանությունն արտակարգ դրությունը չերկարաձգի, որոշ ուժեր պատրաստվում են արտակարգ դրությունից անմիջապես հետո հանրահավաքներ անելու։ Անգամ կոնկրետ օրեր են նշանակվել։

Դիտարկմանը` եթե իշխանությունը հերթական անգամ արտակարգ դրությունը երկարաձգի, ի՞նչ են անելու ակտիվ պայքարի պատրաստվող ուժերը, մեր զրուցակիցը նշեց, որ հնարավոր չէ անվերջ զսպել հասունացող դժգոհությունը, եւ եթե քաղաքական ուժերը չդիմեն ակտիվ գործողությունների, մի օր բողոքի ակցիաներ անելու են շարքային քաղաքացիները, որոնք սոցիալ-տնտեսական ծանր վիճակում են հայտնվել։

Մեր աղբյուրը նաեւ հույս հայտնեց, որ ընդդիմադիրների շրջանում կստացվի համախմբում եւ պայքարի ընդհանուր ճակատի ձեւավորում, քանի որ բոլորն էլ հասկանում են, որ իրենք կանգնած են կարեւոր ջրբաժանի առջեւ՝ ամեն ինչ մի կողմ դնել, միասնաբար պայքարել կամ թողնել, որ այդ ալիքն իրենց հետ քշի տանի ամեն ինչ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular