ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի համար Ադրբեջանը Մաքսային միության ցանկալի անդամ է. ԵԽ պատգամավոր | տեսանյութ

ՎԻԴԵՈ

«Ռուսաստանի գործելաոճի երկակիությունը ավելի է բարդացնում ԼՂ կարգավորման գործընթացը:Եթե ինչ-որ մի կողմ ցանկանում է բարեկամ և ընկեր հանդիսանալ մի կողմի համար, ապա նա չպետք է զենք և զինամթերք վաճառի մյուս կողմին. սա այն է, ինչ-որ անում է Ռուսաստանը հիմա: Շատ տարօրինակ է հնչում. և՛ Լեռնային Ղարաբաղում, և՛ Հայաստանի Հանրապետությունում ինձ անընդհատ մարդիկ ասում են, որ պարբերաբար Ռուսաստանը կրկնում է և հաստատում է, թե մեր կողքին է կանգնած, մեր գործընկերն է, մեր պաշտպանն է, բայց միևնույն ժամանակ հայ զինվորները և բնակչությունը մահանում են հենց ռուսական զենքերից:Երկակիությունը հենց այն է, որ Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ մի քանի այլ անդամներ էլ կարողանա ներգրավել Մաքսային միության մեջ, և Ադրբեջանն այդ ցանկալի անդամներից մեկն է», - լրագրողների հետ հանդիպմանն ասել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը:

Մանրամասները՝ տեսանյությում.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular