ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Ծառուկյանի դեմ մղվող պայքարը քաղաքական է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրերս հայտնի դարձավ, որ 124 քննիչներ կցված են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ կապված գործի քննությանը։ Եվ, չնայած, դրա Գագիկ Ծառուկյանի կուսակիցները շարունակում են պնդել, որ ներկայացված մեղադրանքն անհեթեթ է, քանի որ չկա որևէ ապացույց, որ կուսակցության առաջնորդն ինչ-որ մեկին հանձնարարած լինի, որ գումարի դիմաց քվե ապահովեն: Եվ ինչքան էլ որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, թե բոլորն էլ տեղյակ են, որ ԲՀԿ-ն ընտրությունների ժամանակ գումար է բաժանել, ամեն դեպքում հարուցված գործը քաղաքական հետապնդում է ոչ միայն քաղաքական գործչի, այլև՝ կուսակցության հանդեպ։
Թե ո՞վ, ինչո՞վ է զբաղվել և ինչի՞ մասին են ԱԱԾ-ի կողմից հրապարակված կուսակցության տարածքային բաժինների մասին ցուցակները, ցույց կտա ժամանակը, բայց որ այդ ամենի համար չի կարող պատախանատվության ենթարկվել կուսակցության առաջնորդը՝ միանշանակ է: Մնում է հուսալ, որ այս աղմկահարույց գործի քննությունը լույս կսփռի շատ հարցերի վրա և այս օրերին թրենդային դարձած անհարկի մեկնաբանությունները հոդս կցնդեն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular