ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արթուր Վանեցյանը պատրաստ է կանգնել ժողովրդի կողքին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի համոզմամբ Հայաստանն առաջիկայում կարողանալու է հաղթահարել բոլոր ներքին դժվարությունները, իսկ Հայաստանի այսօրվա իշխանությունների ոչ խելամիտ կառավարման պատճառով ծագած խնդիրները հաջողությամբ չեզոքացվելու են: Այդ ամենից հետո երկիրը զարգանալու է պետականության ուժեղացման և համերաշխության ճանապարհով: 
Վանեցյանը նաև Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունն է հրավիրել Ալիևի կողմից հնչեցրած անհարգալից հայտարարություններ վրա, որով, փաստորեն, փորձ է արվում խաթարել խաղաղ բանակցությունների ընթացքը, ինչն, ըստ նրա անթույլատրելի է:
Ընդգծենք, որ կուսակցության առաջնորդը թեև համաձայն չէ ներկայիս իշխանությունների կողմից վարվող ներքին քաղաքականությանը, սակայն լինելով պետականամետ գործիչ նա բազմիցս ապացուցել է, որ պետականության դեմ ցանկացած մարտահրավերի դեպքում պատրաստ է կանգնել ժողովրդի կողքին ու չեզոքացնել ոտնձգության ցանկացած փորձ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular