ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ». Իշխանությունը ՍԴ դատավորների եւ նախագահի լուրջ փնտրտուքի մեջ է. անուններ կան

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը ՍԴ դատավորների եւ նախագահի լուրջ փնտրտուքի մեջ է: Հավանական թեկնածուների անուններ են շոշափվում։ Մեկը հաստատապես Կարեն Անդրեասյանն է, ով երկու տարի շարունակ գովերգել է իշխանություններին եւ վաստակել այդ վստահությունը։ Նրան կարող է առաջադրել նախագահ Արմեն Սարգսյանը։

Սակայն ամենաինտրիգայինը Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունն է, ինչն արդեն բուռն քննադատությունների է արժանացել։ Մարդիկ հիշել են, որ նա եղել է «հայոց ընտրակեղծարարության նախակարապետը», չնայած, ոմանց կարծիքով, առկա թեկնածուների մեջ ամենանորմալ իրավաբանն է եւ ունի նաեւ լուրջ «բոնուս»` Խաչատուր Սուքիասյանի խնամին է։

Ի դեպ, Արարատ Միրզոյանը շատ էր ուզում, որ իր քավոր Վլադիմիր Վարդանյանը դառնա ՍԴ նախագահ, սակայն այդ դեպքում բաց կմնար առանց այն էլ բոբիկ խորհրդարանի իրավական բլոկը։ Ի

նչ վերաբերում է փաստաբան Կարապետ Բադալյանի թեկնածությանը, ապա նա «Ռեստարտի» շահերն է պաշտպանել, այսինքն՝ սորոսական թիմի թեկնածուն է։ Բացի այդ, Հրանուշ Խառատյանի աղջկա ամուսինն է՝ Արսեն Խառատյանի փեսան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular