ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու է նախագահը մեկնում ԱՄՆ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

1in.am-ը գրում է․

Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնում է Միացյալ Նահանգներ, որտեղ մասնակցելու է ներդրումային համաժողովի: Այդ համաժողովը կազմակերպել են Հայաստանի իշխանությունները, և Սերժ Սարգսյանը բնականաբար փորձելու է համոզել ներդրողներին, որ նրանք գան Հայաստան:

Հատկանշական է, որ այդ համաժողովը կազմակերպվել է ԱՄՆ-ում, և ոչ թե, օրինակ, Ռուսաստանում կամ Եվրոպայում: Ընդ որում՝ այստեղ խնդիրը լոկ տնտեսական չէ: Այս իմաստով էլ, իհարկե, իրավիճակը պարզ է` Ռուսաստանը գտնվում է ծանր վիճակում, իսկ Եվրոպայում տնտեսական վիճակը ծանր չէ, սակայն կան խնդիրներ, և այս տեսանկյունից, իհարկե, պոտենցիալ ներդրումների հեռանկարն այնքան էլ մեծ չէ:

Եվ այս տեսանկյունից, իհարկե, ներդրումային առավել առատ աղբյուրը, անկասկած, Միացյալ Նահանգներն են, որտեղ տնտեսական աճ կա, որը համաշխարհային տնտեսության անխոս առաջատարն է:
Սակայն այստեղ առավել առանցքային դեր ունի այն, որ Նահանգները համաշխարհային քաղաքականության առաջատարն է: Եվ սա ներկայումս առավել կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար ներդրումային հեռանկարների տեսանկյունից, քան տնտեսականը: Բանն այն է, որ Հայաստանում արևմտյան ներդրումների խնդիրը ներկայումս խորապես քաղաքական խնդիր է և պայմանավորված է աշխարհաքաղաքական զարգացումներով: Այս տեսանկյունից, Սերժ Սարգսյանի խնդիրը պետք է լինի Միացյալ Նահանգներին համոզել, որ Հայաստանն աշխարհաքաղաքականության տեսանկյունից պատրաստ է ադեկվատ քայլերի:

Այսինքն՝ ամեն ինչ իրականում վճռվելու է ոչ թե ներդրումային համաժողովի դահլիճում, այլ քաղաքական կուլիսներում: Խնդիրը, սակայն, այն է, որ այս առումով Հայաստանն իր վրա ունի մի խարան կամ բիծ` 2013 թվականի սեպտեմբերի 3-ը, որի հանդեպ Արևմուտքի վերաբերմունքը այս ընթացքում որոշակի մեղմվել և հղկվել է, սուր անկյունները հարթվել են, սակայն ընդհանուր անվստահությունը հաղթահարող քայլեր Հայաստանը ոչ միայն չի արել, այլև կատարել է մի շարք՝ հակառակը վկայող գործողություններ:

Եվ այս իմաստով հարց է առաջանում, թե ինչ պետք է անի Սերժ Սարգսյանը քաղաքական կուլիսներում, կամ ինչ պետք է ասի, որ դրանով էապես փոխի Հայաստանի գրավչությունը արևմտյան կամ ամերիկյան ներդրումների քաղաքական կոնտեքստում: Սակայն խնդիրը երևի թե իրականում գտնվում է ոչ թե այդ` համոզելու, հավաստիացնելու հարթության վրա, այլ նոր պայմանավորվածությունների:
Սարգսյանն անկասկած գիտակցում է, որ Հայաստանը ներկայումս որևէ առումով այն վիճակում չէ, որ հավակնի կամ ակնկալի արևմտյան շոշափելի ներդրումներ:Հայաստանին ներկայումս նույնիսկ մեծ ծավալի պարտք չեն տալիս, ուր մնաց՝ ներդրումներ: Սերժ Սարգսյանն ըստ ամենայնի մեկնում է ԱՄՆ ոչ թե ներդրումների հարցում Նահանգներին քաղաքական աջակցության համար համոզելու, այլ Նահանգների հետ նոր պայմանավորվածություններ ձեռք բերելու, այսինքն՝ ներդրումային ռեժիմի քաղաքական նոր կոնտեքստ ձևավորելու համար` քայլերի որոշակի ճանապարհային քարտեզով:

Եվ այստեղ է խնդիրը և հարցը` Նահանգները կհամաձայնե՞ն Սերժ Սարգսյանի հետ փոփոխությունների նոր ճանապարհային քարտեզ, ժամանակացույց կամ ռեժիմ պայմանավորվելու առաջարկին, թե՞ կպնդեն, որ Սարգսյանը հավատարիմ մնա նախկին պայմանավորվածություններին, նախկին ժամանակացույցին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular