ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվս մեկ ապացույց, որ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հիմքեր չկան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գագիկ Ծառուկյանի գործով Ընդհանուր իրավասության դատարանի որոշումը Վերաքննիչ դատարանը բեկանել և հետ է ուղարկել, այն նոր կազմով քննելու համար: Այս պահին դեռևս որոշման մանրամասները հայտնի չեն, բայց որ այս գործը հստակ արտահայտված քաղաքական ուղղվածություն ունի՝ միանշանակ է:
Թե ե՞րբ և ո՞ր դատավորը նորից կքննի Ծառուկյանի գործը, պարզ կդառնա առաջիկայում, բայց որ դատավորները խուսափում են Ծառուկյանին կալանավորելու որոշում կայանցնել, քանի որ հիմքերն իրականում շատ թույլ են, երկու կարծիք լինել չի կարող:
Հասկանալի չէ նաև, թե ինչու է վերաքննիչի որոշումն առանց Ծառուկյանի պաշտպանների ներկայության հրապարակվել: Հասկանալի չէ նաև, թե, հատկապես, դատախազության կողմից ներկայացված բողոքի ո՞ր մասը չի բավարարվել Վերաքննիչ դատարանի կողմից: Սրանք հարցեր են, որոնք միանշանակ թե՛ ուղիղ, թե՛ տողատակային իմաստով հստակություն կմտցնեն ոչ միայն իշխանությունների ներկայիս տրամադրությունների, այլև նախաձեռնվող հետագա գործողությունների մասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular