ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իրատես». Մի նախարարացու է՞լ չունեք. Ինչու Փաշինյանը չի կողմնորոշվում

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Իրատես» թերթը գրում է. «Արդեն երկու ամսից ավելի է շրջակա միջավայրի նախարարությունը նախարար չունի։ Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանն անտեր թողել այս նախարարությունը։ Վերջերս խորհրդարանում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մի բացառիկ պարզաբանում արեց։ Պատգամավորի դիտարկմանը, թե ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, բայց համակարգողը՝ նախարարը, չկա, նա ասաց. «Ձեր նշած բոլոր հարցերի համար պատասխանատու է ՀՀ կառավարությունը. կարող եմ ասել, որ նախարարությունը գործում է բնականոն, կա նախարարի պարտականությունները կատարող»։

Այսինքն, եթե կառավարությունն է պատասխանատու, բոլոր նախարարներին էլ ազատեք, տեղակալները բնականոն աշխատանքը կապահովեն, կառավարությունն էլ բոլորի համար պատասխանատու կլինի։ Իրականում բավական հետաքրքիր հարց է ծագում` ինչու՞ Փաշինյանը չի կարողանում կողմնորոշվել բնապահպանության ոլորտի աշխատանքները համակարգողի հարցում, որի ենթակայության տակ են նաև հանքերը։

Այս նախարարության «գաղտնիքն» այն է, որ նրա համակարգման տիրույթում է ամենախնդրահարույց հարցերից մեկը՝ Ամուլսարի շահագործման խնդիրը։ Մեր աղբյուրը չբացառեց, որ այս ձգձգումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ կա՛մ Փաշինյանը իր որոշմանը համապատասխան կադր չի գտել, կա՛մ «անգլուխ» նախարարությամբ ավելի հեշտ է ուզածին հասնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular