ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժողովուրդ». Հայաստանում մսի արտադրության ծավալները նվազել են. ծրագրերը չեն փրկում ոլորտը

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում մսի արտադրության ծավալները նվազել են: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա հինգ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, խոշոր եղջերավոր կենդանիների մսի արտադրության ծավալները 5.1 տոկոսով նվազել են:

Նույն պատկերն է նաեւ խոզի եւ ոչխարի մսի դեպքում. այս տարվա հունվար-մայիսին խոզի մսի արտադրության ծավալները պակասել են 4.8 տոկոսով, իսկ ոչխարինը՝ 4.7 տոկոսով: Փոխարենը՝ ավելացել են թռչնամսի արտադրության ծավալները 11.5 տոկոսով:

Ստացվում է, որ կառավարության տրամադրած պետական աջակցության ծրագրերը եւս չեն փրկում ոլորտը, հակառակը՝ մսամթերքի արտադրության ծավալները նվազում են: Միաժամանակ նշենք, որ անկում արձանագրվել է նաեւ երշիկեղենի արտադրության ոլորտում 10.1 տոկոսի չափով: Միեւնույն ժամանակ նկատենք, որ Հայաստանում ավելացել է գլխաքանակը:

Եվ եթե 2017 թվականին խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմել է 655 հազար 800, 2018-ին այն դարձել է 590 հազար 600, 2019-ին՝ 571 հազար 861, իսկ 2020-ին՝ 579 հազար 256: Սակայն, մյուս կողմից, պակասել են տավարի, խոզի եւ ոչխարի մսի արտադրության ծավալները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular