ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծառուկյանը մինչև վերջ կատարեց իր խոստումը, բայց նոր իշխանությունները գնացին այլ ճանապարհով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, ինչպես նաև կուսակցության նախկին և ներկա անդամների ու պատգամավորների հանդեպ քաղաքական ճնշումները` տարբեր ձևաչափերով իրականացվող մեծածավալ խուզարկություններ և հարցաքննություններ, շարունակվում են: Նպատակն է գտնել ապացույցներ Ծառուկյանի դեմ հարուցված ընտրակաշառքի գործով:

Ուշագրավ է, որ այս ամենին զուգահեռ իրականացվում է նաև Ծառուկյանին պատկանող սեփականությունների դեմ գործողություններ: Այսինքն՝ սկսվել է լայնածավալ, համակարգային պայքար քաղաքական գործչի դեմ, ինչը դժգոհության լուրջ ալիք է բարձրացրել հասարակության և ԲՀԿ-ականների շրջանում: Եվ սա այն դեպքում, երբ իշխանափոխության ժամանակ ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ կանգնեց նոր իշխանությունների կողքին, և հայտարարեց, որ պատրաստ է ամեն կերպ աջակցել, որպեսզի Հայաստանը դուրս գա անորոշության ճիրաններից: Ինչպես միշտ, Ծառուկյանը մինչև վերջ կատարեց իր խոստումը, բայց նրա ջանքերն այդպես էլ ըստ արժանվույն չգնահատվեցին նոր իշխանությունների կողմից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular