ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սորոսի» կազմակերպությունը ուզում է սեպ խրել հայերի ու եզդիների դարավոր բարեկամության մեջ, բայց որևէ խնդիր չկա. Ազիզ Թամոյան. Tert.am

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Սորոսի» կազմակերպությունը ուզում է սեպ խրել հայերի ու եզդիների դարավոր բարեկամության մեջ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը՝ անդրադառնալով Մարդու իրավունքների եզդիական կենտրոն իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Սաշիկ Սուլթանյանի այն հայտարարությանը, թե որքան էլ ասվում է, որ եզդիների իրավունքները Հայաստանում պաշտպանված են, բայց դա այդքան էլ այդպես չէ:

«Այդ հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: Ես համայնքի նախագահն եմ, բոլոր եզդիների խնդիրներով ես եմ զբաղվում, նման բան գոյություն չունի: Հայերն ու եզդիները եղբայրական ժողովուրդ են դարեր շարունակ: Հնարավոր է՝ ինչ որ խնդիրներ են առաջացել, ուրեմն պետք է համարել ազգայի՞ն խնդիր»,-ասել է նա:

Թամոյանն ընդգծել է, թե աշխարհում Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ եզդիների մշակույթը զարգանում է. «Հայաստանից դուրս որևէ երկրում մեր մշակույթը չի զարգանում: Այսօր Հայաստանի 60 գյուղերում դասավանդվում է եզդիերեն, դասագրքեր են հրատարակվել, մեր լեզվով ռադիոհաղորդում ունենք, թերթ: Ինչպես կարելի է մի աղբյուրից ջուր խմել, հետո դրա մեջ քար գցել: Ես դա բարբարոսություն եմ համարում, չի կարելի հավատալ այդ ամենին»,-ասէլ է նա՝ հիշեցնելով նաև, որ Արցախի պատերազմին հարյուրավոր եզդիներ են մասնակցել, Ապրիլյան պատերազմին եզդի Քյարամ Սլոյանը գլխատվեց:

Դիտարկմանը, թե Սուլթանյանը նշել է, որ եզդիներից տներ են խլել, Թամոյանն արձագանքեց, թե հնարավոր է՝ դեպքեր են գրանցվել, երբ քաղաքացիները հողի հարկ չեն վճարել, պարտավորությունները չեն կատարել, իսկ օրենքը բոլորի համար է: «Ազգային, կրոնական խտրականության խնդիր չկա: Ես օրենքից դուրս որևէ բան չեմ տեսել»,-նշել է նա:

Դիտարկմանը, թե ըստ Սուլթանյանի՝ եզդիների մեջ վախ կա, ու նրանք իրենց ապագան ՀՀ-ում չեն տեսնում, Թամոյանն արձագանքել է, թե նման հայտարարություններ անում ենք նրանք, ովքեր ցանկանում են գնալ. «Եզդիները շենքեր են կառուցում, հողեր են մշակում, ինչպե՞ս կարելի է նման բան մտածել, նույնիսկ մտքով նման բան չպետք է անցնի: Եթե ոմանք ցանկություն ունեն գնալ Հայաստանից, իրենց իրավունքն է, բայց թող եզդի համայնքի անունից չխոսեն»,-ասլ է Ազիզ Թամոյանը:

Նշենք, որ Սաշիկ Սուլթանյանի հարցազրույցը տարածել էր «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը՝ նշելով, թե Սուլթանյանը «Սորոսի» հիմնադրամից ստացած գումարներով փորձում է ազգամիջյան թշնամանք հրահրել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular