ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ». Ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետն ազատվել է պաշտոնից

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին ոստիկանությունում բուռն կադրային փոփոխություններ են տեղի ունենում։ Երեկ մեր աղբյուրները հայտնեցին, որ պաշտոնից ազատվել է նաեւ ոստիկանության ներքին անվտանգության վարչության՝ ՆԱՎ-ի պետ Արա Մկրտչյանը, ում այդ պաշտոնին էր նշանակել նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը՝ դեռեւս անցած տարվա նոյեմբերին։ Այս պաշտոնում, որպես կանոն, նշանակվում են ՀՀ ոստիկանապետերի ամենավստահելի մարդիկ, եւ երբ ոստիկանապետը հեռանում է, ՆԱՎ պետն էլ է հեռացվում։ Ոստիկանության նորանշանակ պետ Վահե Ղազարյանն Արա Մկրտչյանին նշանակել է Անձնագրերի եւ վիզաների վարչության պետ․ այդ պաշտոնը Մնացական Բիչախչյանից հետո թափուր էր շուրջ 4 ամիս։ Իսկ ՆԱՎ-ի նոր պետի հարցում ոստիկանապետը դեռ փնտրտուքի մեջ է»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular