ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարության ընդունած որոշմամբ՝ կստեղծվի ծախսերի հայտարարագրման նոր ինստիտուտ (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը ընդունեց «Հանրային ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է նոր ծախսերի հայտարարագրման ինստիտուտ:

Նախագիծը զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ որոշակի կոնկրետ ծախսերի դեպքում անձը պարտականություն է կրում այն հայտարարագրելու, եթե օրինակ՝ այդպիսի ծախսի միանվագ արժեքը գերազանցում է մեկ միլիոն ՀՀ դրամը:

«Այս բարեփոխումների արդյունքում ունենալու ենք աշխարհում ամենաառաջադեմ հայտարարագրման համակարգը, որը կոռուպցիայի կանխարգելման տեսանկյունից մեծ կարևորություն է ունենալու»,-ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ որևէ տարօրինակ բան չկա նրանում, որ ամենաառաջադեմ հայտարարագրման ինստիտուտն են ներդնում պետական պաշտոնյաների համար: «Կառավարության կարևորագույն ծրագրերից մեկը կոռուպցիայից զերծ երկիր ունենալն է և վերջերս ընդունված ազգային անվտանգության ռազմավարության մեջ կոռուպցիան դիտվում է ամենամեծ մարտահրավերներից մեկը:

Մինչ հիմա պետական պաշտոնյաները, ըստ էության, հայտարարագրում էին իրենց եկամուտները, հիմա առաջարկվում է, որ հայտարարագրեն իրենց ծախսերը նույնպես: Շեմեր են դրվել և դրանից բարձր ծախսերը պետք է հայտարագրվեն, որի արդունքում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հնարավորություն կունենա համեմատել հայտարարագրած եկամուտները և ծախսերը:

Արդրադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ ավելի վաղ կատարված փոփոխությամբ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հնարավորություն է ստանում մատչելիություն ստանալ ֆինանսական տվյալներին, բայց ոչ մանրամասն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular