ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Ծառուկյանը կոչ է անում լինել հայոց բանակի ու զինվորի կողքին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԲՀԿ հիմնադիր և առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մշտապես կանգնած է եղել հայոց բանակի ու մեր փառապանած զինվորի կողքին, անկախ այն ամենից, թե քաղաքական դաշտում իշխանության հետ կոալիցիոն գործընկեր է, թե խորհրդարանական ընդդիմություն:

Բանակը մեր երկրի պարծանքն է, ուստի քաղաքական ուժերի գործունեությունը որևէ կապ չպետք է ունենա ո՛չ քաղաքական գործունեության, ո՛չ էլ այլ հակասությունների հետ: Այս փիլիսոփայությամբ է իր գործունեությունը ծավալել ու ծավալում Գագիկ Ծառուկյանը, որը, միանշանակ հարգանքի է արժանի:

Անդրադառնալով նախորդ օրերին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական պետական սահմանային բախմանը ԲՀԿ առաջնորդն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայոց մարտունակ և կայացած բանակը Հայաստանի և Արցախի ժողովուրդների անվտանգության հուսալի երաշխավորն ու տարածաշրջանային կայունության կարևորագույն բաղադրիչն է: Բանակի ու զինվորի կողքին լինելը մեզանից յուրաքանչյուրի սրբազան պարտքն ու պարտականությունը պետք է լինի: Կեցցե՛ն մեր քաջարի զինվորները: Փա՛ռք ու պատի՛վ նրանց: Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular