ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԺ փոխնախագահի ալտեր էգոյի՝ ֆեյք օգտահաշվի աշխատանքն է օբյեկտիվ կարծիք հայտնողների նկատմամբ իրականացնել սև քարոզչություն.Փաստացի պատերազմն անգամ չի կանգնեցրել վերջիններիս

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այն որ իշխանական քարոզչամեքենան ընդդիմախոսներին լռեցնելու համար հաճախ դիմում է ամենաստոր քայլերի, դրանում արդեն բազմիցս ենք համոզվել, բայց այն, որ նույն շրջանակները կարող են հիստերիկ պոռթկումներ ունենալ միայն այն բանի համար, որ հասարակության շրջանում հայտնի, քաղաքականության հետ կապ չունեցող մարդիկ, կարող են օբյեկտիվ կարծիք հայտնել և դրական արտահայտվել ընդդիմախոսների հասցեին, և դրա արդյուքնում թիրախավորվել, դա արդեն նորություն է:
Կհիշեք երևի վերջերս մի ֆեյսբուքյան ֆեյք բացահայտվեց՝ Ռեգինա Պրազյան անուն ազգանունով, ով վրացի աղջկա անձնական տվյալներն էր գողացել և շարունակ աջ ու ձախ վիրավորում է բոլորին, ով համարձակվում է իշխանությունների բացթողումների մասին բարձրաձայնել: Հավաստի աղբյուրների փոխանցմամբ վերջինս աշխատանքն իրականացնում և վարձատրվում է օրենսդիր մարմնի կողմից, ավելին վայելում է ԱԺ փոխնախագահի հովանավորչությունը և հենց նրա անմիջական կուռացիայի տակ է գտնվում:Այդ ամենը ցցուն կերպով երևաց հատկապես իշխող և Լուսավոր Հայաստան խմբակցությունների միջև՝ ԱԺ-ում ծեծկռտուքի օրերին:
Իսկ այս օրերին, երբ գիտակից ընդդիմախոսներն անգամ հաշվի առնելով սահմանային լարված իրավիճակը, զերծ են մնում ներաքաղաքական հարցեր քննարկելուց, այդ նույն ֆեյք էջը հավանաբար աշխատավարձն արդարացնելու համար սկսել է սև հակաքարոզչություն իրականացնել մյուս ընդդիմադիր խմբակցության՝ Բարգավաճ Հայաստանի նկատմամբ:Հանուն արդարության պետք է ասել, որ այդ երևույթը նոր չէ սկսվել ԲՀԿ-ի նկատմամբ, այլ նկատելի է արդեն տևական ժամանակ, միայն թե Ադրբեջանի կողմից հրետակոծությունն անգամ չի դադարեցրել և չի կանգնեցրել վերջիններիս՝ ֆեյք ու թուրքանման գործունեությունը:Անգամ այս օրերին թիրախովորվել և թիրախավորվում են բոլոր նրանք, ովքեր օբյեկտիվ գնահատական են հնչեցնում, ովքեր հիշեցնում են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և նրա թիմակիցների նկատմամբ սկսված քաղաքական հետապնդման մասին, ովքեր հասկանում են որ ԲՀԿ քաղաքական թիմի նկատմամբ սոցիալական ցանցերով նենգ հակաքարոզչություն է իրականացվում և ի վերջո ովքեր արդեն իսկ, հասկացել են այս իշխանությունների նենգ ձեռագիրը...

Բայց դատելով այս ֆեյքի աշխատանքից, հասկանալի է դառնում, որ այս իշխանությունները նպատակ ունեն հերմետիկ փակել բոլոր այն շարքային քաղաքացիների, մտավորականների, դերասանների, գյուղացիների,բժիշկների, քաղաքական գործիչների բերանները ովքեր թթու խոսք են համարձակվում և համարձակվելու ասել:Հավանաբար, հենց սա է իրենց պատկերացրած «ժողովրդավար Հայաստանը»:

Եվ ոչինչ, որ ֆեյքերին հրահանգողները Ծառուկյանին բարևելուց առաջ մեղմ ասած 5 րոպե դիրքավորվում են, ոչինչ, որ քաղաքական պայմանավորվածություններ ձեռք բերելու համար պատրաստ են չհիշել իրենց հասցեագրվածը և վազել Էդմոնի գիրկը, չնայած ինչի մասին ենք խոսում, երբ վերջիններս չեն կարողանում ընկալում այօր սահմանին կատարվող իրավիճակը...Էլ ի՞նչ ակնկալես սրանցից...
Սրանց մնում է ասել, շարունակեք նույն ոգով, ինչ-ինչ, բայց թուրքերին վայել գործելաոճը ձեզ մոտ շատ լավ է ստացվում:Շարունակեք վիրավորել բոլորին, բոլոր այն հայերին ովքեր կհամարձակվեն ձեր ընդդիմադիրների կողքին լինել, ստորացրեք հանուն ձեր քաղաքական շահի բոլոր-բոլոր այն հայերին, ովքեր չեն կիսի ձեր տեսակետը, բայց վստահաբար որոշ ժամանակ հետո կտեսնեք, որ վիրավորել, կապել ու փակել եք 3 մլն հայի բերաններն ու ականջները:Գուցե սա էլ հենց ձեր ու՞զածն է:
Եթե այդպես է, ապա շարոնակեք նույն ոգով, քիչ մնաց 3մլն.-ն ամբաղջացնելու համար...

Միայն թե մի բան մեկընդմիշտ ականջներիդ օղ արեք, այս օրերն էլ կանցնեն, բայց հույս չունենաք, որ մենք էլ ձեզ նման կմոռանանք մեզ հասցեագրված լուտանքները և անխոս շատ շուտով կգա ձեզ լռեցնելու և խլացնելու պահը ևս նույն 3մլն-ի կողմից, բայց, այ ձեր դեպքում՝ հավե~րժ:

ֆեյսբուքյան իր էջում գրում է Սարգիս Հովսեփյանը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular