ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Ծառուկյանն ուշի-ուշով հետևում է սահմանային իրավիճակին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թեև այս պահին հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է, սակայն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շարունակում է ուշի ուշով հետևել սահմանային իրավիճակին և, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է ամեն կերպ սատարել, թե՛ բանակին և, թե՛ զինվորներին:
Ավելի վաղ նա իր մտահոգությունն էր հայտնել հայկական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ և նշել էր, որ հայոց բանակի ու զինվորի կողքին լինելը յուրաքանչյուրիս պարտքն է:
Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։ Կողմերը անդրադարձել են նաև վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին` Ադրբեջանի կողմից իրականցվող սադրիչ գործողություններին։ Դեսպանն իր մտահոգությունն է հայտնել սահմանին տեղի ունեցողի վերաբերյալ և դատապարտել ռազմական գործողությունները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular