ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեւանա լիճը լուրջ բնապահպանական խնդիրներ ունի, որոշ մասնագետներ այն համարում են մեռնող լիճ. Վահագն Վարագյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սեւանա լիճը շատ լուրջ բնապահպանական խնդիրներ ունի եւ որոշ մասնագետների կարծիքով համարվում է մեռնող լիճ, այսինքն գնում է դեպի ճահճացման: Այս մասին այսօր՝ հուլիսի 21-ին, «Կանաչ ապագա» բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնադիր համագումարի ժամանակ հայտարարեց «Կանաչ ապագա» բնապահպանական հասարակական կազմակերպության անդամ Վահագն Վարագյանը:

«Ցավոք, այն արձագանքները, որ պետք է եւ՛ հասարակության, եւ՛ պատկան մարմինների կողմից լինեն արագ, որ փորձ արվի Սեւանը փրկել, կարծես թե ուշադրությունից դուրս է մնացել: Երբ 11 ամսվա ընթացքում լճում հանգստացողներ չկան, մեր ուշադրությունից դուրս է լճի հիմնախնդիրները, իսկ այն երեք ամիսներին, երբ Սեւանում հանգստացողներ են լինում եւ լիճը կանաչում է, մենք փաստացի ստացվում է  այնպես, սկսում ենք բոլորով խոսել այդ խնդիրների մասին»,- նշեց նա:

Ըստ Վարագյանի՝ մեր հասարակությունը երկու խնդիր ունի՝ տեղեկացվածության պակաս եւ էկոլոգիական դաստիարակության, կրթության պակաս. «Պետք է դպրոցական տարիներից հասարակությունը այդ էկոդաստիարակությունը ստանա, որպեսզի մեծանալով այդ մարդիկ շրջակա միջավայրի արժեքն ու գինը իմանան եւ երբ լինեն բնապահպանական խնդիրներ, չհասցվեն այսպիսի սրված վիճակի, այլ ժամանակին կարողանանք դրա համար պայքարել»,-ընդգծեց նա:

Վարագյանի խոսքով, բնապահպանական առումով մենք շատ խնդիրներ ունենք. «Ես հույս ունեմ, որ առաջիկայում կկարողանանք մի շարք մասնագետների աջակցությամբ հասարակության ավելի լայն զանգվածների ուշադրությունը հրավիրել այդ խնդիրների սկզբնական շրջանում եւ փորձել կառուցողական այդ խնդիրները լուծել, քան բերել հասցնել կրիտիկական վիճակի, այնուհետեւ փորձել պայքարել, որն ավելի ջանք է մեզանից խլելու եւ ավելի մեծ ֆինանսական ծախսեր են լինելու»:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular