«Սա դարի ընթացքում միակ տարին է, որ…». Գագիկ Սուրենյան
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Պատմական ակնարկ
1948թ հոկտեմբերի 12-ի երեկոյան և 13-ին Հայաստանի ողջ տարածքում դիտվել են ձյան առատ տեղումներ, ձյան ծածկի բարձրությունը առանձին բնակավայրերում հասել է 40-50սմ, Երևանում և Արարատյան դաշտում մինչև 10սմ, այնուհետև օդի ջերմաստիճանը լեռնային մարզերում գիշերը նվազել է -13…-16, իսկ Արարատյան դաշտում և Երևանում -4…-5 աստիճան: Սա դարի ընթացքում միակ տարին է, որ հոկտեմբեր ամիսին Երևանում և Արարատյան դաշտում գրանցվել են ձյան տեսքով տեղումներ»: