ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կողոպտված Քիմ Քարդաշյանը՝ անկողնում. համացանցում կողոպուտից անմիջապես հետո արված տեսանյութ է հայտնվել.

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոր մանրամասներ Փարիզում Քիմ Քարդաշյանին կողոպտելու գործում: TMZ-ը գրում է, որ Փարիզում կողոպուտից հետո ինչ-որ մեկը (հայտնի չէ՝ ով եւ, ամենակարեւորը, ինչպես) տեսագրել է Քիմ Քարդաշյանին: Քիմը ծածկված պառկած է անկողնում եւ խոսում է ինտերնետով:

 

Եվ դա այն պահին, երբ ոստիկանությունն արդեն խուզարկում էր սենյակը՝ ապացույցներ գտնելու համար: Առայժմ հայտնի չէ, թե ով է տեսանյութի հեղինակը, սակայն ինքնությունը պարզելուց հետո այդ անձին մեղադրանք կառաջադրվի՝ «անձնական կյանքին միջամտելու» մասին ֆրանսիական օրենքը խախտելու համար (Ֆրանսիայում արգելված է որեւէ մեկին մասնավոր տարածքում առանց նրա համաձայնության նկարահանելը):

 Քիմի իրավաբանների խումբն աշխատում է ֆրանսիական ոստիկանության հետ՝ պարզելու, թե ով է դա արել: Տեսանյութը համացանցում օրերս է հայտնվել, բայց Քիմի փաստաբանները կարողացել են արագորեն հեռացնել այն:

Տեսանյութի հեղինակը, ի դեպ, 50 հազար դոլարի չափով տուգանք կվճարի եւ մեկ տարով ճաղերի հետեւում կհայտնվի:

NEWS.am STYLE

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular